Բավ է պառակտվել
05-05-2015 11:17

Հրշեջ-փրկարարները Երևանում հայտնաբերել են օձ

Մայիսի 5-ին, ժամը 10.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 13 հասցեում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: