Բավ է պառակտվել
27-05-2015 10:32

Երևանում ոստիկանները ինքնասպանության 2 փորձ են կանխել

Ոստիկանության ծառայողները երեկ Երևանում կանխել են ինքնասպանության երկու փորձ: Երեկ՝ ժամը 19:40-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողներին է մոտեցել մի քաղաքացի և հայտնել, որ Հաղթանակ կամրջի վրա մի տղամարդ փորձում է ինքնասպանություն գործել՝ իրեն ցած նետելով: Ոստիկանության ծառայողներն օպերատիվորեն մոտեցել են կամրջին և մի քանի րոպե տղամարդու հետ խոսելուց արդյունքում, ով, ի դեպ, անցնելիս է եղել կամրջի վտանգավոր եզրագիծը, կարողացել են բռնել նրան և տեղափոխել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Ինքնասպանության մեկ այլ փորձ էլ տեղի է ունեցել Դավիթաշենի կամրջի վրա։