Բավ է պառակտվել
18-01-2018 10:46

Երևանում սպասվում է մինչև 12 աստիճան տաքություն

Հայպետհիդրոմետը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի տեսությունն, ըստ որի հունվարի18-19 –ին և 20-ի գիշերը առանձին վայրերում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, ինչպես նաև քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ: Հունվարի 20-ի, 21-22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսի-արևելյան է՝ մինչև 3-8 մ/վ ուժգնությամբ:

Հունվարի 18-ից 20-ը օդի ջերմաստիճանը հետզհետե կբարձրանա 5-ից 7 աստիճանով, իսկ Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում և Արցախում՝ 11-13 աստիճանով:

Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի 12 աստիճանի, գիշերը սպասվում է 1 աստիճան ցուրտ: Հունվարի 18-19-ին և 20-ի գիշերը ժամանակ առ ժամանակ հնարավոր են թույլ տեղումներ. Գիշերվա ժամերին՝ թաց ձյան տեսքով: