Բավ է պառակտվել
14-05-2015 09:29

ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Ռուս-հայկական համալսարանի մասին ՀՀ-ի հետ համաձայնագրին

Ռուսաստանի կառավարությունը հավանության է արժանացրել Երևանում Ռուս-հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին Հայաստանի հետ համաձայնագիրը: Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի նախարարների կաբինետի կայքում: Համաձայնագրի ստորագրումը կնպաստի երկու երկրների կապերի խորացմանը մարդասիրական ոլորտում, ռուսական կրթական ծառայությունների արտահանման հետագա զարգացմանը, ինչպես նաև Հայաստանում ռուսերեն լեզվի դիրքերի ամրապնդմանը: «Ռուսաստանի կրթության և գիտության նախարարությանը հրահանգել բանակցություններ անցկացնել հայկական կողմի հետ և համաձայնության ձեռք բերման պես՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության անունից ստորագրել նշված համաձայնագիրը»,- ասվում է փաստաթղթում: Համալսարանն աշխատում է ռուսական կրթական չափանիշներով, ուսուցումը ռուսերեն է: Բայց միաժամանակ ուսուցման առաջին 3 տարիներին խորապես ուսումնասիրվում է հայոց լեզուն: Բացի դրանից՝ բոլոր ավագ կուրսեցիները հնարավորություն ունեն պրոֆեսիոնալ գիտելիքներ ստանալ նաև հայերեն: Ուսանողները ստանում են և՛ հայկական, և՛ ռուսական պետական նմուշի դիպլոմներ: Համալսարանի գործունեությունը ֆինանսավորվում է 2013-2020թթ. «Կրթության զարգացում» պետական ծրագրի շրջանակներում: