Բավ է պառակտվել
02-12-2013 20:36

Երևանում բացվել է «Միացյալ խաչ» հուշարձանը

Երևանի Մոսկովյան-Նալբանդյան-Իսահակյան փողոցներով պարփակված տարածքում բացվել է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը խորհրդանշող «Միացյալ խաչ» անունը կրող հուշարձանը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը

Քանդակի հանդիսավոր բացմանը ներկա են գտնվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահները, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր և բազմաթիվ երևանցիներ: 

Սպիտակ-մոխրագույն գրանիտից կերտած, 4,5 մետր բարձրությամբ հուշարձանը հայ և ռուս ժողովուրդներին խորհրդանշող կանանց տեսքով է, ովքեր գլուխ են խոնարհել խաչի առջև, որով նաև պաշտպանում են երկու ժողովուրդների հավատի խորհրդանիշը:

Հուշարձանի բացման պատիվը վերապահվել է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին:

Հուշարձանի նույնատիպն, ի դեպ, Մոսկվայի 850-ամյակի առթիվ 1997թ. տեղադրվել է ՌԴ մայրաքաղաքի կենտրոնում` «Նիկիտյան դարպասների» պուրակում՝ դառնալով հայ և ռուս ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ:  

Հուշարձանի հեղինակային խմբի ղեկավարն է քանդակագործ Ֆրիդ Սողոյանը, ճարտարապետները՝  Ռազմիկ և Տիգրան Մանուկյանները: 

Հուշարձանը կառուցվել է մոսկվայաբնակ Սերգեյ Համբարձումյանի և Մակար Նահապետյանի հովանավորությամբ: