Բավ է պառակտվել
20-05-2015 11:37

Երևանում կրպակներից մեկի վաճառողին մահացած են գտել

Այսօր առավոտյան ժամը 08.44-ին ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ.Նժդեհ փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում՝ «Լևոն և Լամառա» դեղատան մոտակայքում գտնվող կրպակի վաճառողը կողքի ընկած դիրքում է և չի արձագանքում. կրպակի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են կրպակի դուռը. աթոռին հայտնաբերել 1954թ. ծնված Ռ. Հ.-ի դին: