Բավ է պառակտվել
21-04-2016 10:37

Երևանում հայտնաբերվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ուղեմասի տնօրենի դին

Երեւանի «Հարսնաքար» ռեստորանի մոտ այսօր կեսգիշերն անց տղամարդու դի է հայտնաբերվել: Քննչական կոմիտեից հայտնում են, որ դիակի ինքնությունը պարզվել է, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նյութեր են նախապատրաստվում: Նշենք, որ ըստ նախնական տվյալների, հանկարծամահ է եղել: Նշվում է, որ մահացածն աշխատում էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում՝ որպես ուղեմասի տնօրեն: