Բավ է պառակտվել
23-04-2016 19:43

Երեւանում մեկնարկել է ավանդական ջահերով երթը

Երեւանում քիչ առաջ մեկնարկել է ամենամյա ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Երիտասարդները Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են բարձրանում այն երկրների դրոշներով, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: ՀՅԴ պատանեկան միության անդամներն իրենց հետ տանում են ավելի քան 30 մետր երկարությամբ եռագույնը: Առաջին անգամ ցույցի մասնակիցներն իրենց հետ տանում են նաեւ 30 մետր երկարությամբ ԼՂՀ դրոշը՝ ի նշան Հայաստանի եւ Արցախի միասնության։ Երթը կանցնի Բաղրամյան, Կիեւյան փողոցներով և կհասնի Ծիծեռնակաբերդ: