Բավ է պառակտվել
20-04-2015 13:20

Երևանում Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը մասնակցելու է 4 պետության նախագահ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ ապրիլի 24-ին Հայաստանում կայանալիք Հայոց ցեղասպանություն 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվող արարողությանը մասնակցելու է 60-ից ավելի պետական և միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ: «Պատվիրակությունները ղեկավարում են պետությունների ղեկավարներ, խորհրդարանների ղեկավարներ և փոխխոսնակներ, արտաքին գործերի նախարարներ և այլ նախարարներ»,-ասաց բանախոսը: Վ. Սարգսյանը տեղեկացրեց, որ չորս պետություն՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Կիպրոսն ու Սերբիան ներկայանալու են նախագահների մակարդակով: Կիպրոսի նախագահի հետ նաև խորհրդարանի նախագահն է լինելու: Նա նշեց, որ Հայաստանի նախագահին ուղղված նամակներում տարբեր երկրների նախագահներ նշում են, որ Հայոց ցեղասպանությունը համընդհանուր հիշողություն է, ամբողջ մարդկության դեմ կատարված ցեղասպանության 100-րդ տարելիցին է: Կանդայի վարչապետն իր նամակում նշել է, որ ավանդաբար այդ օրը լինում է հայ համայնքի հետ, Չեխիայի նախագահն էլ նշել է, որ կուզեր անպայման ներկա լիներ, սակայն այդ օրը հանդիպում ունի Վատիկանում: Վիգեն Սարգսյանը հայտնեց նաև, որ այդ օրը Ծիծեռնակաբերդ մուտքը այցելությունների համար բաց կլինի 13:00-ից, իսկ մինչև այդ արտասահմանյան պատվիրակությունների մասնակցությամբ տեղի կունենա Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունը: