06-10-2016 13:20

Երևանում «Մերսեդեսը» տապալել է ծառը և բախվել թանգարանի պատին

Հինգշաբթի գիշերը ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 02։30-ի սահմանում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան պուրակում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել ծառին, այնուհետև բախվել Ժամանակակից արվեստի թանգարանի պատին։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան, կոտրվել է ծառն ու ավտոմեքենայի ձախ կողմի առջևի ու հետևի անվահեծանները։

Փաստի առթիվ անվարույթ նյութեր են նախապատրաստվում։