Բավ է պառակտվել
08-08-2016 09:11

Հանրապետության տարածքում ջերմաստիճանը մի փոքր կբարձրանա

Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում։

Մասնավորապես, օգոստոսի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հյուսիս-արևելյան՝ 2-7 մ/վ արագությամբ, հաղորդում է Հայպետհիդրոմետը։

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 10-11-ը կբարձրանա 1-2 աստիճանով:

Երևանում օգոստոսի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մասնավորապես, օգոստոսի 8–ին ցերեկային ժամերին կանխատեսվում է +36...+38 աստիճան, գիշերը` +22...+24, օգոստոսի 9–ին ցերեկային ժամերին սպասվում է +36...+38, գիշերը` կրկին +22...+24։