Բավ է պառակտվել
25-07-2016 16:37

Անկարգությունների գործով կան նոր ձերբակալվածներ

Հուլիսի 20-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում 6 անձ կալանավորվել է, 6-ը՝ ձերբակալվել:

 

Խորենացու փողոցում հուլիսի 20-ին տեղի ունեցած անկարգությունների մասնակիցներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը, որն ուղեկցվել է գույքի ոչնչացմամբ, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրմամբ։

ՀՀ քննչական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ հուլիսի 20-ին Երևանի Խորենացու փողոցում ցուցարարների ու ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների հետեւանքով տարբեր մարմնական վնասվածքներով բուժհաստատություն է դիմել 62 անձ, որոնցից 37-ը՝ ոստիկան, 25-ը՝ քաղաքացիական անձ։ Նշանակվել են դատաբժշական փորձաքննություններ, քննություն է տարվում՝ պարզելու նրանցից յուրաքանչյուրի մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները, հստակեցվում է նաև անկարգությունների ժամանակ պատճառված նյութական վնասի չափը։