Բավ է պառակտվել
25-03-2016 14:19

75-ամյա կինն ինքնասպանության փորձ է կատարել՝ 7-րդ հարկից նետվելով ցած

Մարտի 25-ին` ժամը 08.55-ին, ահազանգ է ստացվել, որ մոտ 75 տարեկան կին է ցած ընկել Երևանի Հանրապետության փողոցի թիվ 76/1 շենքի հարկերից մեկից. անհրաժեշտ է օգնություն:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ ԱԻ ԱԽ-ն:Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում քաղաքացի Լ. Ռ.-ը (1941 թ. ծնված) փորձել է ինքնասպանություն գործել և ցած է նետվել 10 հարկանի շենքի 7-րդ հարկից: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Լ. Ռ.-ը տեղի ուժերով հոսպիտալացվել է առաջին համալսարանական կլինիկա: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: