13-08-2016 12:53

Երևանում 36-ամյա տղամարդն ընկնել է շենքի 9-րդ հարկից և ողջ մնացել

Օգոստոսի 12-ին՝ երեկոյան ժամը 22:40-ի սահմաններում արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

36-ամյա տղամարդը շենքի 9-րդ հարկից ընկել է բակում կայանած մեքենաներից մեկի վրա և ողջ մնացել:

Քաղաքացին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Այս մասին news.gisher.ru–ին հայտնեցին Առողջապահության նախարարությունից:
Տղամարդը լուրջ վնասվածքներ է ստացել, սակայն կյանքին վտանգ չի սպառնում:

ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ ոստկանությունում նյութեր են նախապատրաստվում` պարզելու, թե ինչ հանգամանքներում է տղամարդը հայտնվել 9-րդ հարկից ավտոմեքենայի վրա: