Բավ է պառակտվել
14-05-2015 16:19

Երևանում 25-ամյա կինը եռյակ է ունեցել

Երևանաբնակ երիտասարդ ընտանիքը եռյակ է ունեցել. այս մասին  հաղորդել է երեք նորածին որդիների հայր Մանվել Մանուկյանը (28 տարեկան): «Երեխաներին որոշել ենք անվանակոչել Սարգիս, Մհեր և Աշոտ: Բալիկները ծնվել են մայիսի 13-ին և կշռում են 1,2, 1,3 և 1,5 կգ: Մեր ավագ որդին 1,5 տարեկան է, և մենք չէինք սպասում, որ կարող ենք եռյակ ունենալ», - ասել է Մանվել Մանուկյանը:  Նա նաև նշել է, որ իր տիկնոջ ընտանիքում երկվորյակներ ժամանակին ծնվել են:  Երեխաները ծնվել են 7,5-8 ամսական՝ կեսարյան հատման միջոցով: Ապագա չորս զինվորի հայրն ասել է, որ դեռ չի կարողացել տեսնվել կնոջ՝ Անուշ Մնացականյանի հետ (25 տարեկան), սակայն հաջողվել է հեռվից տեսնել նորածիններին: