Բավ է պառակտվել
31-07-2015 10:38

Երևանում 17 հազար մարդ աշխատանք է փնտրում

Հուլիսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը Երևանում կազմում է շուրջ 17.1 հազար: Այս մասին տեղեկանում ենք Զբաղվածության պետական գործակալությունից: Ըստ աղբյուրի՝ գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 89.5%-ը կամ 15.3 հազար: Շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 75.8%-ը կամ 11.6 հազ. մարդ: Գործազուրկի կարգավիճակ ունեցողների 3.2%-ը կամ 481-ը հաշմանդամություն ունեցող անձինք են: