23-09-2016 09:58

Երևանում 24-ամյա երիտասարդի են դանակահարել

Երևանում սեպտեմբերի 22-ին տեղի է ունեցել դանակահարություն: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Ազդրի եւ ձեռքի կտրած-ծակած վերքերով Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 24-ամյա մի երիտասարդ: Պրազվել է, որ նա Երևանի բնակիչ Սերգեյ Ղ.-ն է:

Երիտասարդի վիճակը գնահատվել է միջին ծանրության: