Բավ է պառակտվել
28-09-2015 15:00

Եռաբլուրում հուղարկավորեցին հակառակորդի կրակոցներից զոհված զինվորին (լուսանկարներ)

Եռաբլուր զինվորական պանթեոնում այսօր զինվորական արարողակարգով հրաժեշտ տվեցին Արցախում զոհված 20-ամյա Ռոբերտ Սուրենի Մկրտչյանին: 
Նա այն 4 զինվորներից մեկն էր, ով սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից հրթիռահրետանային արկակոծման հետևանքով բեկորային մահացու վիրավորում էր ստացել:



Պանթեոնում էին նրա հարազատները, ընկերները, բարձրաստիճան սպաներ, զինվորականներ: Ընկերները և հարազատները նշեցին, որ Ռոբերտը չափազանց խելոք, համեստ, հայրենասեր տղա էր: 
«Նա միակողմանի ծնողազուրկ էր՝ հայր չուներ, մայրը հիվանդ է, իսկ ընտանիքի հոգսը կրում է քեռին: Շատ խեղճ ու կրակ ընտանիքից է, հանրակացարաններում են ապրում, բայց պետք ա նոր տուն ստանային, չհասցրեց տեսնել»,- ասացին հարևանները: