Բավ է պառակտվել
08-06-2015 16:59

Հայը դատապարտվել է 12 տարի ազատազրկմավ «օրենքով գող» Փոթիի Դաթոի սպանության համար

Կրասնոգորյան շրջանային դատարանը ՀՀ քաղաքացի Բաղիշ Պետրոսյանին դատապարտել է 12 տարվա ազատազրկման խիստ ռեժիմով գաղութում: Բ. Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել Դավիդ Մելկադզեի սպանության մեջ, ով քրեական աշխարհում հայտնի է որպես Փոթիի Դաթո: Ինչպես հայտնում է ՌԴ  Մոսկովյան շրջանի հետաքննական մարմինը, հավաքված փաստերը դատարանի կողմից ճանաչվել են բավարար՝ 27 ամյա ՀՀ քաղաքացի Բաղիշ Պետրոսյանի դեմ վճիռ կայացնելու համար: Նա մեղավոր է ճանաչվել Կրասնոգորսկի շրջանի բնակիչ Դավիդ Մելքադզեի սպանության մեջ՝ տեղեկացնում է ծառայության կայքը:
Հետաքննության մարմինն  ու դատարանը պարզել են, որ 2014 թ. հունվարին Պետրոսյանը հայդիպել է իր ծանոթի հետ, ով շփման ընթացքում նրա մոտ ձևավորել է բացասական վերաբերմունք և հակակրանք Մելկադզեի հանդեպ , ինչի արդյունքում Պետրոսյանը որոշել է սպանել վերջինիս:
Տեղյակ լինելով, որ 2014թ փետրվարի 11-ին Մելկադզեն գտնվելու է «Լեռուա Մեռլեն» առևտրի կենտոնում, որը գտնվում է Կրասնոգորսկ քաղաքում, Պետրոսյանը եկել է տեղի ստորգետնյա ավտոտնակ, որտեղ զենքով սպասել է Մելկադզեին: Տեսնելով, որ Մելկադզեն գնում է դեպի Infinity FX35 մեքենան, նա մոտեցել է վերջինիս և կրակել վրան երեքից ոչ պակաս  անգամ:
Արդյունքում ոճրագործը տուժողին հասցրել է  երկու հրազենային վնասվածք կրծքավանդակի հատվածում, որից հետո լքել է դեպքի վայրը:
Մելկադզեն մահացել է հաջորդ օրը հիվանդանոցում: Հետաքննությունը պարզել է, որ կրակոցները արձակվել են ինքնաշեն ատրճանակից: Նշված հրազենը փամփշտակալով ՝հայտնաբերվել է դեպքի վայրում:
Հիշեցնենք, որ 2014թ.-ին Քրեական հեղինակություն Դավիդ Մելկադզեն, ով քրեական աշխարհում հայտնի է որպես Փոթիի Դաթո, մահացու վիրավորվել էր Կրասնոգորսկի սուպերմարկետներից մեկի ավտոտնակում: Նա մահացու վիրավորում էր ստացել թևին և որովայնին: Մելկադզեն չորս անգամ դատված է եղել և համարվում էր «օրենքով գող»:  1990-ականներին քրեական հանցագործություների հետ կապված  նրա անունը հաճախ էր հնչում: