Բավ է պառակտվել
02-11-2016 17:01

Արամ Ասատրյանի անունով փողոց կկոչեն

Էջմիածնի փողոցներից մեկն անվանակոչվելու է հայտնի ռաբիս երգիչ Արամ Ասատրյանի անունով։ Համապատասխան որոշումն ընդունվել է երեկ Էջմիածնի համայնքային նորընտիր ավագանու անդրանիկ նիստին:

Էջմիածնի քաղաքապետարանից հայտնում են. «Որոշվել է, որ Էջմիածին քաղաքի Իսակով փողոցի մի հատվածը, ուր ապրել է երգիչ, գուսան Արամ Ասատրյանը, այսուհետ կկրի հենց նրա անունը։ Որոշումն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 6-ից, քանի որ հենց այդ օրը լրանում է Արամ Ասատրյանի մահվան տասը տարին»։