Բավ է պառակտվել
29-01-2015 16:38

Պետդումայում առաջադրել են հաղթանակի 70-ամյակին նվիրված համաներման նախագիծը

ՌԼԴԿ (Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատ կուսակցություն) խմբակցության մի խումբ պատգամավորներ Պետդումայում ներկայացրել են Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված համաներման մասին նախագիծ: Ըստ փաստաթղթի համաներումը վերաբերվելու է միայն անչափահասներին և այն չափահաս անձանց, ովքեր կատարել են հանցագործությունները մինչև իրենց 18 տարեկան լռանալը: Բացի այդ համաներումը վերաբերվելու է նաև անչափահաս երեխաներ ունեցող, հղի և 55 տարեկանից բարձր կանանց: ՌԼԴԿ-ի առաջարկը վերաբերվում է նաև հաշմանդամներին, 60 տարեկանից բարձր տղամարդկանց և մինչև երեք տարեկան հասակի երեխաներ ունեցող տղամարդկանց: Համաներման տակ կընկնեն ոչ միայն ազտազրկված անձինք, այլ նաև ազատազրկում չենթադրող պատիժ կրող անձինք: «Համաներումը բացառվում է կանխամտածված սպանության, կողոպուտի, ավազակային հարձակման, ահաբեկչության, էքստրեմիզմի, պատանդներ վերցնելու, բանդիտիզմի և այլ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտված անձանց համար», - բացատրելեն լիբերալ-դեմոկրատները: Հաղթանակի 70-ամյակին նվիրված լայնածավալ համաներում անցկացնելու առաջարկով 2014 թվականի դեկտեմբերին դիմել է նախագահին կից Մարդու իրավունքի խորհրդի նախագահ Միխայիլ Ֆեդոտովը: ՌՈւսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանականություն է տվել տվյալ առաջարկին: Միևնույն ժամանակ նա նշել է, որ պետք չէ չափազանց հաճախ համաներումներ հայտարարել: Նախորդ լայնածավալ համաներումը ՌԴ-ում հայտարարվել է 2013 թվականի դեկտեմբերին: Այն նվիրված է եղել Սահմանադրության 20-ամյակին: Այդ ժամանակ քրեական հետապնդումից ազատվել է 24 հազար մարդ: