Բավ է պառակտվել
01-12-2014 10:57

ՌԴ Դումայում առաջարկում են անսթափ–մարդասպան վարորդներին ցմահ զրկել վարորդական իրավունքից

ՌԴ Պետդումայի պատգամավոր Օլեգ առաջարկել է խստացնել պատիժը անսթափ վարորդների համար, որոնց պատճառով տեղի ունեցած վթարի հետևանքով մարդ է զոհվել։ Քրեական օրենսգրքի 15.1 գլխում փոփոխությունները նման վարորդների համար ենթադրում են վարորդական իրավունքից ցմահ զրկում։ Բացի այդ, Նիլովն առաջարկում է առգրավել այն վարորդների մեքենաները, ովքեր չունեն բավարար միջոցներ տուժածների փոխհատուցումը վճարելու համար։ «Մեքենան տվյալ դեպքում դառնում է սպանության զենք, իսկ սպանության զենքը անհրաժեշտ է առգրավել։ Այդ պատճառով էլ ես առաջարկում եմ առգրավել ավտոմեքենաները՝ զոհվածի բարեկամներին վճարելու և փոխհատուցելու համար»,- հայտարարել է պատգամավորը։