Բավ է պառակտվել
14-10-2016 11:52

Հյուսիսային Օսիայում վթարի հետևանքով տուժել են ԼՂՀ ՆԳ փոխնախարարի ծնողները

Հյուսիսային Օսիայում ուղեւորատար ավտոբուսի վթարի հետեւանքով տուժել են ԼՂՀ ՆԳ փոխնախարարի ծնողները: Այս մասին հաղորդել է Հյուսիսային Օսիայի Պրավոբերեժնի շրջանի ղեկավարի տեղակալ Վալերի Կառլովը:

«Լեռնային Ղարաբաղի ՆԳ փոխնախարարի մայրը ներկայում Վլադիկավկազի Հանրապետական կլինիկական հիվանդանոցում է, նա թեթեւ վնասվածքներ է ստացել: Փոխնախարարի հայրը նույնպես ավտոբուսում է եղել եւ ներկայում ժամանակավոր տեղակայման կետում է, որը ստեղծվել է Բեսլանի մշակույթի տանը»,- ասել է Կառլովը:

Նրա խոսքով՝ ներկայում որոշվում է ժամանակավոր տեղակայման երկրորդ կետ բացելու հարցը: