Բավ է պառակտվել
23-05-2016 11:27

Գյումրիում միկրոավտոբուսը հարվածել է սյանը, կան տուժածներ

Մայիսի 23-ին` ժամը 01.13-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում «Ֆորդ տրանզիտ» մարդատար միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել սյանը, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն, հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 20 SU 334 պետհամարանիշով մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել սյանը, ինչի հետևանքով վարորդ Ա. Դ.-ն (ծնվ.1989թ.), ուղևորներ Ա. Խ.-ն (ծնվ.1973թ.), Ա. Ս.-ն (ծնվ.1977թ.), Ս. Հ.-ն (ծնվ.1977թ.), Ա. Խ.-ն (ծնվ.1960թ.), Է. Հ.-ն (ծնվ.1988թ.), Ա. (ծնվ.1979թ.) և Ա. (ծնվ.1984թ.) Մ.-երը և Տ. Խ.-ն (ծնվ.1960թ.) տեղափոխվել են Գյումրի քաղաքի ԲԿ, վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 քաղաքացու, մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:
Բժիշկները Ա. Խ.-ի, Ա. Խ.-ի, Է. Հ.-ի և Ա. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ մյուսներինը՝ ծանր: