Բավ է պառակտվել
09-08-2016 12:05

Մահվան ելքով ՃՏՊ Վայոց Ձորում

Նախօրեին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:

Ժամը 21։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 125-րդ կմ հատվածում, Մալիշկա գյուղի վարչական տարածքում, բախվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի բնակիչ, 85-ամյա Արտավազ Գաշկայանի վարած Վազ 2106 և Վազ 2121 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 06-ի վարորդ Ա. Գաշկայանը տեղում մահացել է, իսկ ուղևորներ՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի բնակիչ, տեղի դպրոցի 9-րդ դասարանի սովորող, 15-ամյա Լիանա Աղամիրյանը, նույն գյուղի բնակիչ, 35-ամյա Մարիետա Աղամիրյանը տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն։

Հիվանդանոց են տեղափոխվել են Նիվայի վարորդն ու նրա 3 ուղևորները, որոնց տվյալները ճշտվում են։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները։

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով (երթևեկության կանոններ և տրանսպորտային միջոցների շահագործման կանոններ խախտելը, որը հանգեցրել է մարդու մահվան)։