Բավ է պառակտվել
26-09-2016 10:23

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. 18–ամյա վարորդը տեղում մահացել է

Նախօրեին՝ սեպտեմբերի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը 23։00-ի սահմաններում Պեմզաշեն-Լեռնակերտ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում Պեմզաշեն գյուղի բնակիչ, 18-ամյա Հովհաննես Հարությունյանը Opel Astra մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Վթարի հետևանքով Հ. Հարությունյանը տեղում մահացել է, իսկ ուղևորը՝ համագյուղացի, 34-ամյա Կարեն Մարտիրոսյանը ստացել է մարմնական վնասվածք, սակայն հրաժարվել է բուժօգնության դիմելուց։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։