Բավ է պառակտվել
25-05-2015 16:31

Հունիսի 1-ին մայրաքաղաքում անցկացվող տոնական միջոցառումների մասին

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի միջոցառումների նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտված են: Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այդ օրը առավոտյան ժամը 11:00-ից Ազատության հրապարակը մանուկների համար կդառնա կավճանկարչության հարթակ, այնուհետ կանցկացվի մանկական տոնական համերգային ծրագիր և մարզական տոնահանդես: Միջոցառումներ են նախատեսված նաև կենդանաբանական այգում, ուր երեխաների մուտքը կլինի անվճար: Ժամը 10:00-14:00-ը Հաղթանակ զբոսայգու և Մանկական երկաթուղու ավելի քան 20 ատրակցիոններ նույնպես երեխաների համար կգործեն անվճար: Հյուսիսային պողոտայում կկազմակերպվի կերպարվեստի և ձեռքի աշխատանքների ցուցադրություն: Երեկոյան Կարապի լճի տարածքում կտեղադրվի ավանդական դարձած էկրանը, որին կցուցադրվեն հայկական մուտֆիլմեր: