Բավ է պառակտվել
23-05-2015 09:10

«Վերջին զանգի» հանդիսություններին 125 ավտոմեքենա տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք

Նախօրեին ՝ ժամը 20.00-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 125 տրանսպորտային միջոց, տեղեկացնում են ոստիկանության մամուլի ծառայությունից: 36-ը` Երևանում, որոնցից 23-ի վարորդները` անչափահաս,

13-ի վարորդները՝ առանց համապատասխան փաստաթղթերի,
89-ը` մարզերում, որոնցից 45-ի վարորդները` անչափահաս,
3-ի վարորդները՝ ոչ սթափ վիճակում,
41-ի վարորդները՝ առանց համապատասխան փաստաթղթերի:
Նշված ժամանակահատվածում ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքեր չեն արձանագրվել: