Բավ է պառակտվել
28-05-2015 17:06

Բուդաղյանների դեպքի օրը Սուրիկ Խաչատրյանի որդին թմրանյութի ազդեցության տակ է եղել

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տղայի՝ Տիգրան Խաչատրյանի արյան մեջ, 2013 թ հունիսի 1-ի դեպքերից հետո իսկապես հայտնաբերվել է թմրամիջոց,  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ նշել է գործով Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանը: «Նախաքննության ընթացքում արյան մեջ թմրամիջոց է հայտնաբերվել, և Տիգրան Խաչատրյանը փորձել է պատճառաբանել, որ տանը պարբերաբար կանեփի սերմեր են օգտագործում: Սակայն դատաբժիշկը ասել է, որ այդ եղանակով չէր կարող հայտնաբերվել»,- նշել է փաստաբանը:Փաստաբանի խոսքերով՝ այս գործով դատաքննությունը շարունակվում է, և դատաքննության ընթացքում ի հայտ են գալիս բազմաթիվ խախտումներ: