Բավ է պառակտվել
22-01-2015 13:05

Հայ նախարարները Բանակի օրվա կապակցությամբ կհավաքվեն Եռաբլուրում

Հայաստանի Զինված ուժերի օրը՝ հունվարի 28-ին, կառավարության անդամները կհավաքվեն Եռաբլուր փառքի պանթեոնում: Հանդիսավոր եւ հիշատակի արարողությունների մասնացկելու համար գործընկերներին հրավիրել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր կառավարության նիստի ընթացքում: 10:30-ին Եռաբլուրի պանթեոնում տեղի կունենա հանուն Հայրենիքի զոհված մարտիկների հիշատակի արարողությունը: 13:00-ին աչքի ընկած մարտիկներն ու հանրապետության պաշտպանության ոլորտում ավանդ ունեցած անձինք կպարգեւատրվեն հանրապետության նախագահի նստավայրում: Իսկ 17:00-ին Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդիսավոր արարողություն տեղի կունենա: «Բոլոր գործընկերներիս հրավիրում եմ նշված ժամանակին»: