Բավ է պառակտվել
24-08-2016 10:38

ՌԴ–Հայաստան գազատարի պայթեցման փորձի մեջ ԻՊ հետք են գտել

Վրացական իրավապահ մարմինները կանխել են Ռուսաստանից դեպի Հայաստան եկող գազատարի պայթեցման փորձը։

Ռուսաստանից դեպի Հայաստան եկող գազատարի պայթեցման փորձի գործում կան մեղադրյալների լուսանկարները` Իսլամական պետության դրոշի ֆոնին։ Այդ մասին հայտարարել է մեղադրյալներից մեկի փաստաբան Մայա Չրելաշվիլին:

Հինգ մեղադրյալներից մեղքն ընդունում է միայն մեկը` Բեկա Բեկաուրին, ով տվյալ պահին գնվում է հիվանդանոցում։ Պետական անվտանգության ծառայության տվյալներով` Բեկաուրին վիրավորվել էր կալանավորման ժամանակ։

«Գործի նյութերի մեջ նշված է, որ նրանք կարող են վահաբիականության հետևորդ լինել։ Ինքը` Բեկաուրին հերքում է տվյալ տեղեկությունը։ Գործում լուսանկարներ կան Facebook սոցցանցից, որտեղ Բեկաուրին և մյուսները կանգնած են Իսլամական պետության դրոշի մոտ», — հայտարարել է Չրելաշվիլին:

Փաստաբանի խոսքով` Բեկաուրին հայտարարում է, որ առգրավված զենքն իր սեփականն է։