Բավ է պառակտվել
04-09-2015 11:26

Դամասկոսում հայ է զոհվել

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում երեկ արձակված հրթիռի պայթյունից հայ է զոհվել։ Երեկ ահաբեկչական խմբավորումների կողմից հրթիռակոծվել է Ֆարես Խուրի շրջանը։ Արձակված հրթիռի պայթյունից Հալեպ թաղամասում զոհվել է դամասկոսահայ Սարգիս Պարսիկյանը։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ նաև Հալեպ քաղաքում։ Այստեղ արդեն ամիսներ շարունակ խմելու ջուր չի մատակարարվում, էլեկտրաէներգիան զգալի խափանումներով է գործում, իսկ համացանցն արդեն մի քանի ամիս է՝ չի գործում։