27-04-2015 10:23

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ Դամասկոսում կտեղադրվի հուշակոթող

Դամասկոսում կտեղադրվի հուշակոթող՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հարյուրամյա տարելիցին: Զոհերի անուններով հուշարձանը կտեղադրվի Դամասկոսի պատմական Բաբ-Շարքի թաղամասում: Մայրաքաղաքի պատմական հատվածում հուշակոթողի հիմնաքարը դնելու հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել կիրակի օրը՝ Դամասկոսում Հայկական ուղղափառ թեմի առաջնորդ, միտրոպոլիտ Արմաշ Նալբանդյանի և Սիրիայում Անտիոքի և համայն Արևելքի ուղղափառ եկեղեցու պատրիարք Իգնատիուս Աֆրամ II-ի մասնակցությամբ: Ի հիշատակ 1915-ին Թուրքիայում տեղի ունեցած Ցեղասպանության 1.5 մլն զոհերի՝ հայ համայնքի ներկայացուցիչները և Սիրիայի մեծ քանակությամբ քաղաքացիներ մոմերով քայլերթ են կազմակերպել դեպի ապագա հուշակոթողի վայր՝ չնայած անվտանգության սպառնալիքին և ծայրահեղականների կողմից հնարավոր սադրանքներին: