Բավ է պառակտվել
16-06-2016 12:39

Մոսկվացիներին այսօր սպասում է անձրև, ամպրոպ և ուժեղ քամի

Այսօր` հունիսի 16-ին ՌԴ մայրաքաղաքում սպասվում է, ամպամած եղանակ և, ժամանակ առ ժամանակ, անձրև: Օդի ջերմաստիճանը կտաքանա մինչև 25 աստիճան, հայտնում է Ռուսաստանի հիդրոմետ կենտրոնը:
Հարավ-արևելյան քամին կփչի 7-12 մետր վայրկյան արագությամբ: Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կաճի մինչև 17 մետր վայրկյանում: Օդի խոնավությունը 75% է: Առաջիկա գիշերը ամպամած եղանակ կլինի, առանձին տեղերում չեն բացառվում ընդհատվող անձրևներն ու ամպրոպը: Մայրաքաղաքում, ջերմաչափի սանդղակը ցույց կտա 17-19 աստիճան, իսկ տարածաշրջաններում 14-ից 19-աստիճան զրոյից բարձր:
Ուրբաթ օրը ցերեկային ժամերին եղանակի բնույթը չի փոխվի, սպասվում է ամպամած եղանակ ընդհատվող անձրևներով և ամպրոպով: Օդի ջերմաստիճանը կտաքանա մինչև 26-28 աստիճան: Քամին հարավ-արևմտյան է` 5-10 մետր վայրկյանում: