Բավ է պառակտվել
26-07-2016 10:52

Սև ծովում ջրահեղձվել է ՀՀ քաղաքացի

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 26-ին, ժամը 10.46-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 07.41-ի սահմաններում դեռևս չբացահայտված հանգամանքներում Քոբուլեթի հանգստյան գոտում՝ Սև ծովում, ջրահեղձվել է ՀՀ քաղաքացի 66-ամյա Արամ Աբրահամյանը:

Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել ծովից: