Բավ է պառակտվել
25-01-2016 13:10

Ուկրաինայի Չեռնիգով քաղաքում Ցեղասպանության 100-ամյակին նվիրված խաչքար է բացվել

Ուկրաինայի Չեռնիգով քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված խաչքարի բացման արարողություն։

Խաչքարը տեղադրվել է Քրիստոսի ծննդյան եկեղեցու բակում։ Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Դավիթ Մկրտչյանը հայտնել է, որ միջոցառմանը մասնակցել են հայ և ուղղափառ հոգևորականության, տեղի հայկական համայնքի և քաղաքի ներկայացուցիչները։

Նշենք, որ Ցեղասպանության 100-ամյակը 2014-2015թթ. Ուկրաինայի հայերի միության գործունեության գերակա ուղղություններից է։ Միության նախագահ Վիլեն Շատվորյանի առաջարկով Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների համակարգման համար հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որը զբաղվում է հիշատակի միջոցառումների կազմակերպմամբ։ Նախաձեռնվել են եկեղեցիների բակերում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների տեղադրման աշխատանքներ: