Բավ է պառակտվել
11-12-2015 10:29

Խարկովի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել

Այսօր գիշերը Խարկովի կենտրոնական փողոցներից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի ՆԳՆ կայքը: Պայթյունը տեղի է ունեցել  Լենինի պողոտայում գտնվող շենքերից մեկի մոտ: Պայթյունի հետևանքով վնասվել են պատուհանների ապակիները և պլաստիկից պատրաստված ծածկերը: Տուժածներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ազգային ոստիկանության գլխավոր վարչության ղեկավարությունը, օպերատիվ-քննչական խումբ, պայթյունատեխնիկական փորձագետներ և կինոլոգներ:  Սա առաջին պատահարը չէ, որ տեղի է ունեցել: Դեկտեմբերի 9-ի գիշերը Խարկովում ևս մեկ պայթյուն է տեղի ունեցել Roshen ֆաբրիկայի խանութում: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի ՆԳՆ կայքը: Միջադեպը գրանցվել է տեղի ժամանակով 01.37-ին, «Դաֆի» առևտրի և զբարճանքի կենտրոնում տեղակայված տաղավարում: «Պայթյունի հետևանքով կոտրվել են ցուցափեղկերի ապակիներն ու մուտքի դուռը»,-ասված է հաղորդագրությունում: Նշվում է, որ զոհեր ու վիրավորներ չկան: Ականատեսների խոսքով, պայթյունից առաջ կենտրոնի մոտ գտնվող լցակայանում դեղին վերնահագուստով տղամարդու են տեսել, որի հագուստի վրա գրված է եղել «Ուկրաինա»: Դեպքի վայր են ժամանել Ազգային ոստիկանության գլխավոր վարչության Խարկովի մարզի ղեկավարությունը, օպերատիվ-քննչական խումբը, փորձագետներ, Ուկրաինայի անվտանգության ծառայության և դատախազության ներկայացուցիչներ: