Բավ է պառակտվել
24-04-2015 17:28

Մոսկվայի կենտրոնում ՀայոցՑեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ակցիա է անցել

Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված բազում միջոցառումներ են անցնում այսօր աշխարհի տարբեր ծայրերում: Մոսկվայում՝ Պուշկինի առափնյա փողոցում, շուրջ մեկ ու կես հազար մարդ է հավաքվել: Ակցիային կարելի է հետրևել նաև Ղրիմի կամրջից: Բեմում հասարակական միջոցառումների մասնակիցները և հայտնի հայերը հայտարարում էին այն մասին, որ Օսմանյան կայսրության իրավահաջորդը՝ Թուրքիան առ այսօր չի որակել այդ ХХ-րդ դարի սկզբի ողբերգական իրադարձությունները որպես ցեղասպանություն: Նրանք նաև խոսել են այն սարսափելի ցավի մասին, որը զգում է հայ ժողովուրդը նույնիսկ այդ սարսափելի ողբերգությունից հարյուր տարի անց: Ելույթներից առաջ տեղի է ունեցել ֆլեշմոբ. Շուրջ հարյուր մարդ պարզել է Հայաստանի հսկայական դրոշը: Այնուհետև ակցիայի մասնակիցները կանգնել են մի քանի շարքով , դեմքերին կարմիր ժապավեններ կապել, որպես Թուրքիայի խտողականության նկատմամբ վրդովմունքի նշան: «Բանն այն է,որ մենք հրահանգով պետք է կապեինքկարմիր ժապավենները: Դանշանակում է, որ պարտադիր չէ, որպեսզի մենք բղավենք, քանի որ պատմությունը կխոսի մեր փոխարեն», - ասաց հանրահավաքի մասնակից, Ռուսաստանի հայերի միության երիտասարդական ասոցիացիայի անդամ Անի Ագանեսյանը: «Մենքպնդում ենք, որպեսզի Հայոց Ցեղասպանությունը ճանաչվիբոլորի կողմից որպես մարդկության խոշորագույն ողբերգություն: Իմ կարծիքով, դա չի կարելի մոռացության մատնել: Որպես ազգասեր, ես գիտակցում եմ, որ մեր պատմության ինչ-որ պահի մեր ժողովրդի նկատմամբ իրագործվել է անարդար ոճրագործություն: Եվ ցավոք, ես չեմ կարող ուղղել դա: Ես ընդամենը կարող եմ լուսաբանել այդ խնդիրը: Կարծում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը պետք է ներդրում կատարի այդ հարցում, քանի որ մարդ փոխվում է միայն այնդեպում, երբ խոստովանում է իր սխալը», - նշել է ակցիայի մեկ այլ մասնակից: Սգո հանրահավաքին մասնակիցները իրենց հետբերել են ոչ միայն հայկական, այլ նաև ՌԴ դրոշներ: Շատերը իրենց հետ բերել են արհեստական անմոռուըկներ, որոնք այս տարի խորհրդանշում են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը: Նրանք նաև օգտագործում են «Հիշում ենք և պահանջում» կարգախոսը, որը օգտագործվելու է ողջ 2015 թվականի ընթացքում: