Բավ է պառակտվել
10-03-2016 11:51

Մոսկվայում Ուկրաինայի դեսպանատան մոտ հանրահավաք է սկսվել

Այսօր`մարտի 10-ի առավոտյան Մոսկվայում Ուկրաինայի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է սկսվել: Հանրահավաքին մասնակցել են մոտ 200 մարդ: Տեղում հսկում են իրավապահ մարմինների աշխատակիցները:
Ցուցարարները հավաքվել էին ի նշան բողոքի Կիևում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների գրասենյակների վրա հարձակումների: Մոսկվայի ցուցարարները նույնպես պահանջել են արդար դատավճիռ կայացնել ուկրաինական զինծառայող Նադեժդա Սավչենկոյի նկատմամբ:
Մինչդեռ, մարտի 10-ի գիշերը Կիևում Ռուսաստանի դեսպանատան մոտ ի աջակցություն Սավչենկոին հանրահավաք էր տեղի ունեցել: Ցույի ընթացքում մասնակիցները փորձել են հրկիզել Ռուսաստանի դեսպանատունը: Նրանք շենքի վրա մի քանի «Մոլոտովի կոկտեյլ» են նետել: Դրանից հետո դեպքի վայր են ժամանել մոտակայքում հերթապահող պարեկները: Բողոքողները ձերբակալվել են և տարվել ոստիկանություն:
Մարտի 9-բողոքի ակցիա է տեղի ունեցել Լվովում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության մոտ: Գերագույն Ռադայի պատգամավոր Վլադիմիր Պառասյուկը շենքի վրայից պատռել է դրոշը, որից հետո ցուցարարները ոտնակոխ այրել այն և այրել: Հարձակման է ենթարկվել նաև Օդեսայում ռուսական ներկայացուցչության շենքը և Կիևում ռուսական դեսպանատունը:
Ուկրաինայի մայրաքաղաքում դեսպանատան մոտ առաջին ակցիան տեղի է ունեցել մարտի 6-ին: Ակցիայի մասնակիցները շենքի վրա ձվեր են նետել, ապակիներով հարվածել, փորձել են ներս մտնել:
Ուկրաինայի զինված ուժերի ավագ լեյտենանտ Սավչենկոն Ռուսաստանում կալանքի տակ է 2014թ. հուլիսից: Հետաքննութան վարկածով՝ նույն թվականի հուլիսին նա Լուգանսկի շրջանում իմանալով աշխարհազորայինների բլոկպոստի կոորդինատները՝ դրանք փոխանցել է ուկրաինացի զինվորականներին: Հրետանային գնդակոծության հետևանքով զոհվել են ռուսական ՎԳՏՌԿ հեռուստաընկերության լրագրողներ Իգոր Կոռնելյուկը և Անտոն Վոլոշինը: Նշվում է, որ դրանից հետո Սավչենկոն գաղտնի անցել է Ռուսաստանի սահմանը, որտեղ էլ ձերբակալվել է: Մեղադրյալը պնդում է, որ իրեն առևանգել են Դոնբասում և գաղտնի տարել ՌԴ:
Սավչենկոյի գործով դատավճռի հրապարակումը նշանակված է մարտի 21-ին և 22-ին: