Բավ է պառակտվել
06-08-2016 13:22

Հուլիսյան իրադարձություններից հետո հիվանդանոցային բուժումը շարունակում է 12 անձ. ԱՆ

Հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման ու դրան հաջորդած իրադարձությունների հետևանքով հիվանդանոցային բուժումը շարունակում է 12 անձ, ասել է առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը.

«Այս պահի դրությամբ Երևանի հիվանդանոցներում շարունակում է մնալ 12 մարդ: Նրանցից երկուսը ոստիկաններ են, երկուսը՝ լրագրողներ: Լրագրողներից մեկը դուրս է գրվել: 17-ամյա Սայադ Հարությունյանը ևս երեկ երեկոյան դուրս է գրվել: Ի դեպ, նրա աչքի պրոթեզը արդեն պատվիրվել է», - ասաց Ա.Հայթայանը:

Վերջինս հայտնեց, որ հիվանդանոցային բուժում ստեցողների շարքերում ամենածանրը շարունակում է մնալ հուլիսի 17-ին Էրեբունու ՊՊԾ գնդի գրավման ժամանակ վիրավորված ոստիկանի վիճակը:

«Ոստիանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր», - ասաց նախարարության աշխատակիցը: