Բավ է պառակտվել
02-05-2016 12:12

Ստեփանակերտում մահացել է վիրավոր զինծառայող 20-ամյա Սարգիս Գասպարյանը

Ստեփանակերտի հոսպիտալում մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը մահացել է վիրավոր զինծառայողներից մեկը` 20-ամյա Սարգիս Գասպարյանը: Նշենք, որ Սարգիսը վիրավորվել էր ապրիլի 29-ի երեկոյան ժամը 22.20-ի սահմաններում: Նա վիրավորում է ստացել ոտքից եւ որովայնի աջ կողմում՝ վնասվել են գրեթե բոլոր ներքին օրգանները: Սկզբում Սարգիսին վիրահատել են Մարտակերտում, ապա տեղափոխել Ստեփանակերտի հիվանդանոց: Սարգիսը Շուշի քաղաքից էր, նա փորձել է դուրս բերել վիրավոր ընկերոջը, սակայն ինքն էլ վիրավորվել է: Սարգիսը ուսանող էր, սովորում էր Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի երկրորդ կուրսում: