Բավ է պառակտվել
28-03-2015 11:30

Գարունը տեղումնառատ կլինի

Այսօր հրավիրված ասուլիսին առաջիկա օրերի եղանակակլիմայական պայմանների կանխատեսումը ներկայացնելով  օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշեց, որ ակնկալվում է  տեղումնառատ ապրիլ, մայիս և հունիս ամիսներ, որոնք դրական ազդեցություն կունենան գյուղատնտեսության վրա:  «Ապրիլ, մայիս և հունիս ամիսներին օդի ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններում, իսկ տեղումների քանակը երեք ամիսներին էլ կանխատեսվում է նորմայից բարձր»,- ասաց նա:Ըստ նրա՝ այսօրվանից սկսած և առաջիկա օրերին Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոններ են մոտենում: «Իսկ ահա արդեն մարտի 30-ին ցիկլոնը հզորանում է և դառնում է բավականին ինտենսիվ ցիկլոն և 30-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասում ենք ինտենսիվ հորդառատ տեղումների, որոնք լեռնային շրջաններում՝ Տավուշ, Լոռի, Սյունիք կլինեն ձյան տեսքով, իսկ Արարատյան դաշտում անձրևի տեսքով»,- նշեց նա: Վերջինիս խոսքով՝ այդ օրը օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի ընդհանուր առմամբ 5-ից 7 աստիճանով , իսկ Տավուշում Սյունիքում, Լոռիում 15-17 աստիճանով ջերմաստիճանի անկում կլինի, որը կհասնի ցերեկային ժամերին 0-ից +5 սահմաններում: Գագիկ Սուրենյանը նշեց, որ տեղումները կշարունակվեն ապրիլի 1-ին, 2-ին, 3-ին, բայց նրանց ինտենսիվությունը 30-ի համեմատած կփոքրանա: Մասնագետը նաև հավելեց, որ չնայած որ ջերմաստիճանի նվազմանը՝ Արարատյան դաշտում առաջիկա հինգ օրերին ցրտահարություն չեն սպասում: