Բավ է պառակտվել
07-11-2015 10:04

Հայաստանում եղանակը առաջիկա օրերին կցրտի 5-7 աստիճանով

Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-11-ին ցերեկը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, հայտնում է ՏԿԱԻՆ պաշտոնական կայքը: Նոյեմբերի 7-8-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-10-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին կլինի հյուսիս-արևելյան` 2-5 մ/վրկ արագությամբ: Երևանում նոյեմբերի 7-8-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Այսօր ցերեկը Երևանում կլինի 12-14, երեկոյան` 9-11 աստիճան տաքություն։