Բավ է պառակտվել
07-02-2015 11:59

Գլենդելում տեղի կունենա «Հայ որբերի գորգ»-ի ցուցադրությունը

Փետրվարի 26-ին՝ ժամը 19։00-ին, Կենտրոնական գրադարանում տեղի կունենա Մորիս Միսակ-Քելեչյանի «Հայ որբերի գորգի» PowerPoint ցուցադրությունը։ Այս ասին գրում է Glendale Arts կայքը։ Հայ որբերի գորգը գործվել է Բեյրութից մոտավորապես 32 կմ հեռավորության վրա գտնվող Ղազիր քաղաքում գտնվող աղջիկների որբանոցում, որտեղ 1400 աղջիկ էր ապրում։ Որբանոցը ֆինանսավորվում էր գորգերի վաճառքից եւ Մերձավոր Արեւելքի օգնության կոմիտեի կողմից տրամադրվող գումարների շնորհիվ։ 3.4-ը 5.5-ի վրա չափերով գորգը ունի 4404206 հանգույց եւ զարդարված է կենդանիների, բույսերի նախշերով ու արաբեսկներով։  1925 թ. դեկտեմբերի 4-ին գորգը նվիրեվել էր ԱՄՆ նախագահ Քալվին Քուլիջին ՝ ի նշան երախտագիտության 1915թ. Ցեղասպանության ժամանակ հայերին ցուցաբերած օգնության համար։ Գորգը գտնվում էր Սպիտակ տանը, քանի դեռ Քուլիջը չէր լքել իր պաշտոնը։ Դրանից հետո գորգը նախկին նախագահի հետ տեղափխեցին Նորդհեմփթոն (Մասաչուսեթս նահանգ)։ Գորգը սերնդեսերունդ փոխանցվել է եւ ի վերջո1982թ. ընդգրկվել Սպիտակ տան հավաքածուի մեջ։ 2014թ. նոյեմբերին գորգը ցուցադրության էր հանվել Սպիտակ տան այցելուների կենտրոնում։