Բավ է պառակտվել
26-03-2015 15:39

Բերձորում կհիմնվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պուրակ

Մարտի 27-29-ը ԵՊՀ շուրջ 100 ուսանողներ կայցելեն Արցախ: Միջոցառման հիմնական նպատակն է Բերձորում հիմնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պուրակ, որտեղ 100 ուսանող կտնկի մեկական ընկուզենի: Բերձորի պուրակում նախատեսվում է նաև հուշաքարի բացման արարողություն: Այս մասին տեղեկանում ենք ԵՊՀ հասարակայնության հետ կապերի բաժնից:Միջոցառումների շրջանակներում նախատեսվում է Արցախի պետական համալսարանում կազմակերպել սեմինար-քննարկում՝ նվիրված ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան 50-ամյակին: Սեմինար-քննարկումը կկրի «Արցախյան հիմնախնդրի պատմաիրավական և գրական անդրադարձները» խորագիրը: Հիմնական բանախոսն է լինելու ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը: