Բավ է պառակտվել
07-07-2015 16:30

Բելգիայի խորհրդարանի հանձնաժողովը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև է ընդունել

Բելգիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր՝ հուլիսի 7-ին, իր նիստում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև է ընդունել: Այս մասին հայտնում է  «Հանուն արդարության և ժողովրդավարության» Եվրոպական հայկական ֆեդերացիան: Ընդունվել է խորհրդարանական մեծամասնության ներկայացրած բանաձևը: Քննարկումներից հետո մեծամասնության անդամների մասնակցությամբ տեքստն ընդունվել է, բայց ոչ միաձայն: Սոցիալիստական կուսակցությունը, «Մարդասիրական ժողովրդավարական կենտրոն» կուսակցությունը և «Էկոլո»-ն ձեռնպահ են քվեարկել: Ընդդիմության առաջարկած փոփոխությունները իշխող մեծամասնությունը մերժել է: Խորհրդարանական մեծամասնությունը իր նախագիծն է ներկայացրել արտահերթ քննարկման, որը ցանկանում է, որ բանաձևը խորհրդարանն ընդունի նախքան ամառային արձակուրդները՝ հուլիսի 21-23-ին: Սակայն բանաձևի իրենց նախագծերն են ներկայացրել նաև «Մարդասիրական ժողովրդավարական կենտրոն» կուսակցությունը, Սոցիալիստական կուսակցությունը և «Ֆլամանդական շահ» կուսակցությունը: Նշենք, որ Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հունիսի 18-ին երկրի Ներկայացուցիչների պալատում իր կառավարության անունից ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: «Ես կարծում եմ, որ 1915-1917 թվականների ողբերգական իրադարձությունները, որոնք նախաձեռնել էր Օսմանյան Կայսրության վերջին կառավարությունը, պետք է որոկվեն որպես ցեղասպանությունը»,-ասել էր Շառլ Միշելը: Հիշեցնենք, որ Բելգիայի Սենատը հատուկ բանաձևով Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1998 թվականին