Բավ է պառակտվել
27-04-2015 08:45

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներ` Բաթումում (լուսանկարներ)

Բազում բաթումահայեր հավաքվել են Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու բակում և մեծ էկրանի վրա միասին դիտել Էջմիածնում անցկացված` Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն նահատակների սրբադասման արարողությունը, որի ավարտին եկեղեցու զանգերը 100 անգամ ղողանջեցին: Եկեղեցու բակում զետեղված էին Հայոց ցեղասպանության տարբեր դրվագներ պատկերող մեծ լուսանկարներ` երկլեզու բացատրագրերով:

Ապրիլի 24-ին աջարահայոց հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանի կողմից անցկացվել է պատարագ, որից հետո բազմաթիվ բաթումահայեր հավաքվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված, ս/թ. ապրիլի 12-ին Բաթումում կանգնեցված խաչքարի մոտ: Իր խոսքում Արարատ քահանա Գումբալյանն անդրադարձավ 1.5 միլիոն նահատակների սրբադասման խորհրդին` ընդգծելով, որ հետայսու մենք պետք է խոնարհվենք ոչ թե նահատակների, այլ սրբերի հիշատակի առջև: Այնուհետև ելույթով հանդես է եկել Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, ով, խոսելով այս օրերին Հայաստանում և աշխարհի հայաշատ բոլոր երկրներում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողությունների մասին:  Արամ Գրիգորյանը կանգ է առել Թուրքիայի ժխտողականության քաղաքականության վրա` ընդգծելով դրա անհեռանկարությունը, և համոզմունք հայտնել, որ տարբեր երկրների խորհրդարանների կողմից շարունակվելու է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը: