Բավ է պառակտվել
22-01-2015 12:51

Գյումրիում սպանված Ավետիսյան ընտանիքի հիշատակի միջոցառում Բաթումում

Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության առջեւ հունվարի 21-ին հավաքվել էին բազմաթիվ բաթումցիներ, ովքեր ծաղիկներ զետեղեցին եւ մոմեր վառեցին գլխավոր հյուպատոսության առջեւ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով Գյումրիում սպանված Ավետիսյան ընտանիքի անդամների հիշատակին: Հավաքվածներն իրենց կարեկցանքի խոսքերը հղեցին զոհվածների հարազատներին ու ողջ հայ ժողովրդին` մաղթելով տոկունություն եւ համբերություն: Իրենց հերթին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը եւ աջարահայության հոգեւոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանը երախտագիտության խոսք ասեցին հավաքվածներին` վերջիններիս կողմից ցուցաբերված հոգեւոր աջակցության եւ կարեկցանքի համար: