Բավ է պառակտվել
05-05-2015 10:34

Հայ գերին Ադրբեջանում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

Գյանջայի ծանր հանցագործությունների գործերով դատարանը երեքշաբթի օրը հայ «դիվերսանտ» Արսեն Բաղդասարյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման: 
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմն ավելի վաղ տեղեկություններ էր տարածել, թե իբր դեկտեմբերի 26-ին ադրբեջանական զինուժը կանխել է Աղդամի ուղղությամբ հայկական հետախուզական խմբի առաջխաղացումը, որի արդյունքում զինվորական Արսեն Բաղդասարյանը գերեվարվել է: Հիշեցնենք, որ դատախազ Անար Միրկիշերը Արսեն Էդուարդի Բաղդասարյանի համար պահանջեց սահմանել 18 տարվա ազատազրկման պատիժ խիստ ռեժիմի կատարողականհիմնարկում: Կեղծվա գործի շրջանակներում Բաղդասարյանըմեղադրվում է դիվերսիա կատարելու մեջ: Արսեն Բաղդասարյանի գործը հանդիսանում է միջազգային հումանիտար նորմերի կոպտագույն խախտում. կալանավորման պահից մեկ ու կես ամսվա ընթացքում Կարմիր խաչի ներկայացուցիչներին թույլ չեն տվել այցելել նրան: Արսեն Բաղդասարյանը գերևարվել է 2014  թվականի դեկտեմբերի  26-ին: