Բավ է պառակտվել
10-11-2016 10:45

Վրաերթ է տեղի ունեցել Արտաշատում. տարեց կինը տեղում մահացել է

Նախօրեին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 18:30-ի սահմանում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ 44-ամյա Զավեն Հակոբյանը Երևան-Երասխավան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով արագաչափ սարքի դիմաց վրաերթի է ենթարկել Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի բնակիչ 74-ամյա Լիզա Ջանյանին:

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը՝ բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը: